Հայաստանում հոկտեմբերի 24-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 75,523-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 2213-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Մահվան ևս 16 դեպք կա, 12-ը՝ կորոնավիրուսից, 4-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1157 դեպք կա, այլ պատճառով՝ 333։
Ապաքինվել է ևս 425 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 50,701 է, փաստացի բուժվողներինը՝ 23,332 է։
Մեկ օրում թեստավորվել է 4497 մարդ։ Ընդհանուր առմամբ, 372,550 թեստ է արվել։
Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։