24 հոկտեմբերի 2020 - 16:35 AMT
Հայերը փակել են Իսպանիա-Ֆրանսիա մայրուղին

Հոկտեմբերի 24-ի առավոտից հայերը փակել են Իսպանիան Ֆրանսիային կապող մայրուղին։ Նրանք կոչ են անում Իսպանիային ճանաչել Արցախի անկախությունը։

Ակցիան իրականացնողների ձեռքերին Հայաստանի և Արցախի դրոշներ են։ Նրանք վանկարկում են «Հայաստան», «Էրդողան տեռորիստ»։

Ավելի վաղ Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 21-ին ընդունած հայտարարությամբ կոչ է արել վերջ դնել ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում, դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության վրա հարձակումները:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։