21 փետրվարի 2009 - 11:34 AMT
Երեւանում տեղի ունեցավ Սփյուռքի նախարարության կոլեգիայի առաջին նիստը
Երեւանում նախօրեին կայացել է Սփյուռքի նախարարության կոլեգիայի առաջին նիստը: Նիստը վարել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նիստում ներկայացվել է օրակարգը, սփյուռքի նախարարության գործունեության ծրագիրը 2009 թվականի համար: Անդրադարձ է եղել նաեւ Լատինական Ամերիկայի հայկական ուսումնական ու մշակութային հաստատություններին եւ Վրաստանի հայ համայնքին աջակցելու ծրագրերին:

Ինչպես նշվել է նիստի ընթացքում, նախարարության կոլեգիայի անդամներ են ինչպես Հայաստանի մտավորականության, այնպես էլ սփյուռքի ներկայացուցիչներ: Այդ հանգամանքը հնարավորություն է տալիս միավորել Հայաստանի եւ սփյուռքի գործիչների ջանքերը համահայկական հարցերի լուծման նպատակով: «Կոլեգիայի անդամները, որոնք բնակվում են արտերկրում, կարող են մասնակցել կոլեգիայի նիստերին հեռակա կարգով, իրենց առաջարկություններն ու դիտողություններն ուղարկելով ինտերնետով»,-հայտարարել է Հրանուշ Հակոբյանը: