Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է հոկտեմբերի 24-ին հարավային ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանման և մեծաթիվ տեխնիկայի ոչնչացման գործողության ժամանակ վիրավորված զինծառայողներին:
ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը լուսանկարներ է հրապարակել նախարարի այցից։
Հոտեմբերի 23-ին հայկական ԶՈւ-ն հարավում հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում ու 9 միավոր զրահատեխնիկա էր ոչնչացրել, ևս մի քանիսը՝ առգրավել։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։