21 փետրվարի 2009 - 12:21 AMT
Վրաստանի ԱԳՆ ղեկավարը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության հուշարձանին
Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ է դրել հուշարձանին: Վրաստանի ԱԳՆ ղեկավարը ծանոթացել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցադրության հետ եւ գրառում է կատարել հուշամատյանում: «Ես ափսոսում եմ, որ մարդիկ չեն սովորել եզրակացություններ անել պատմությունից»,-գրել է Վաշաձեն: