25 հոկտեմբերի 2020 - 19:07 AMT
ՊԲ-ն ադրբեջանական ևս մեկ խոցված ԱԹՍ է ցուցադրել

Հայաստանի պաշտպանության նախարարությունը ցուցադրել է Արցախի Պաշտպանության բանակի կողմից խոցված հակառակորդի ևս մեկ անօդաչու թռչող սարք։

Լուսանկարները թվիթերյան իր էջում հրապարակել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Սեպտեմբերի 27-ից Արցախում թուրք-ադրբեջանական սանձազերծած պատերազմում հայկական կողմը խոցել է ավելի քան 200 ԱԹՍ, այդ թվում` իսրայելական Harop-ներ և թուրքական Bayraktar-ներ։