26 հոկտեմբերի 2020 - 10:05 AMT
ՌԴ-ից հումանիտար խոշոր օգնություն է հասել ՀՀ

Ռուսաստանից հումանիտար օգնության խոշոր խմբաքանակ է հասել Հայաստան։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Զվարթնոց» օդանավակայանը։

Ուղեբեռը տեղափոխվել է «Իլ-76» ինքնաթիռով։ Դրանում դեղորայք է, շտապ օգնության ավտոմեքենաներ, սարքավորում և այլ ապրանքներ, որոնք անհրաժեշտ են հայ բժիշկներին և Լեռնային Ղարաբաղի բնակչությանը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։