21 փետրվարի 2009 - 14:04 AMT
Լեւոն Արոնյանը հաղթել է աշխարհի չեմպիոն Անանդին
Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը շախմատի «Լինարես-2009» միջազգային մրցաշարի երկրորդ փուլում հաղթեց աշխարհի չեմպիոն հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդին: Արոնյանը, խաղալով սեւերով, ստիպեց Անանդին հանձնվել պարտիայի 53-րդ քայլում: Նշենք, որ Արոնյանը կրկնեց իր նախորդ տարվա արդյունքը Անանդի հետ խաղում «Լինարես-2008» մրցաշարի շրջանակներում Մորելիայում: Այն ժամանակ եւս հայ գրոսմայստերը երկրորդ փուլում խաղում էր աշխարհի չեմպիոնի դեմ սեւ խաղաքարերով:

«Լինարես-2009» միջազգային մրցաշարի երկրորդ փուլում գրանցվեց եւս մեկ արդյունավետ պարտիա` ռուս գրոսմայստեր Ալեքսանդր Գրիշչուկը հաղթեց չինացի Վան Յուէ-ին: Մյուս երկու պարտիաները ավարտվեցին ոչ ոքի հաշվով: Այս հաղթանակից հետո Արոնյանը հավաքեց 1,5 միավոր եւ առաջատարի իր դիրքը կիսում է Ա.Գրիշչուկի հետ:

Այսօր, մրցաշարի երրորդ փուլում Լեւոն Արոնյանը կհանդիպի ադրբեջանցի շախմատիստ Թեյմուր Ռաջաբովի հետ:

2 փուլի արդյունքները.
Վիշվանաթան Անանդ` Հնդկաստան-Լեւոն Արոնյան` Հայաստան-0:1
Ալեքսանդր Գրիշչուկ` Ռուսաստան- Վան Յուէ` Չինաստան-1:0
Թեյմուր Ռաջաբով` Ադրբեջան-Վասիլի Իվանչուկ` Ուկրաինա-0,5:05
Մագնուս Կարլսեն` Հոլնադիա-Լեյներ Դոմինգես` Կուբա-0,5:0,5

Դասավորությունը մրցաշարային աղյուսակում 2 փուլերից հետո` Արոնյան, Գրիշչուկ-1,5-ական միավոր; Կարլսեն, Անանդ, Իվանչուկ-1-ական միավոր; Ռաջաբով, Վան Յուէ-0,5-ական միավոր:

3 փուլի զույգերը` Արոնյան-Ռաջաբով, Իվանչուկ-Գրիշչուկ, Դոմինգես-Անանդ, Վան Յուէ-Կարլսեն: