26 հոկտեմբերի 2020 - 11:57 AMT
Թուրքական լիրայի անկումը շարունակվում է

Թուրքական լիրայի անկումը շարունակվում է։ Ըստ հոկտեմբերի 26-ի տվյալների, այն հասել է 1 դոլարի դիմաց աննախադեպ 8 լիրա փոխարժեքի։

Լեռնային Ղարաբաղի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի մեկնարկից ի վեր թուրքական լիրան արժեզրկվել է արդեն 4.2%-ով

Ավելի վաղ թուրքական լիրայի փոխարժեքը ռեկորդային նվազագույն ցուցանիշ էր գրանցել՝ հասնելով 1 դոլարի դիմաց 7․97 լիրայի և անկման միտումը շարունակվում է: Վերլուծաբանները կանխատեսում են, որ այն անգամ կարող է հասնել աննախադաեպ 8.5 ցուցանիշի:

Ըստ փորձագետների՝ լիրան արժեզրկվում է Թուրքիայի նախագահի ծավալապաշտական քաղաքականության, ինչպես նաև այդ երկրի Կենտրոնական բանկի նկատմամբ նրա ունեցած վերահսկողության պատճառով։