26 հոկտեմբերի 2020 - 13:12 AMT
Խուճապի չմատնվել. Ստեփանակերտում և հարակից տարածքում պայթեցման աշխատանքներ են

Ստեփանակերտում և հարակից տարածքում պայթեցման աշխատանքներ են իրականցվում՝ պայթյուններ լսելու դեպքում խուճապի մատնվելու կարիք չկա, տեղեկացնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերն աշխատում են Ստեփանակերտում և քաղաքի հարակից տարածքում։ Հայտնաբերված զենք-զինքմթերքը ոչնչացվում է տեղում»,- ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։