26 հոկտեմբերի 2020 - 16:57 AMT
ԼՂ-ում պատերազմի պատճառով Վարշավան կասեցրել է ՀՀ ֆոնդային բորսայի ուսումնասիրությունը

Լեռնային Ղարաբաղում պատերազմի պատճառով Վարշավայի ֆոնդային բորսան կասեցրել է Հայաստանի բորսայի ուսումնասիրությունն առնվազն մինչև 2021 թվականի առաջին կիսամյակը, փոխանցում է The First News-ը:

2020-ի սեպտեմբերի 18-ին Վարշավայի բորսայի կառավարման խորհուրդը և ՀՀ կենտրոնական բանկը ստորագրել էին պայմանաթերթ` ՎՖԲ-ի կողմից Հայաստանի արժեթղթերի բորսայում 65% հսկիչ փաթեթ ձեռք բերելու շուրջ բանակցությունների մասին։ ՎՖԲ-ի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի հնարավոր ձեռքբերումը պահանջում էր անհրաժեշտ ուսումնասիրությունների իրականացում և համապատասխան կորպորատիվ հավանություններ։

ՎՖԲ-ից նշել են, որ միջոցներ չեն հատկացնելու գործարքին, քանի դեռ ԼՂ հակամարտությունը չի ավարտվել։

Միաժամանակ, լեհական կողմից նշել են, որ երկարաժամկետ կտրվածքով կարծիքը չեն փոխել․ իրենք տեղյակ էին ԼՂ հակամարտության մասին և գիտեին, որ այն 30 տարի է՝ կա։