26 հոկտեմբերի 2020 - 18:32 AMT
ՊԲ-ն ադրբեջանական IAI Harop ԱԹՍ է խոցել

Արցախի պաշտպանության բանակը խոցել է հակառակորդի՝ հարվածային-հետախուզական IAI Harop իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարք, փոխանցում է Karabakh Records Telegram-ալիքը։

Տելեգրամյան մեկ այլ ալիք՝ Re:public Of Artsakh-ը, կադրեր է հրապարակել խոցված ԱԹՍ-ից։

Ադրբեջանական բանակն արցախյան ճակատում կիրառում է հիմնականում թուրքական ու իսրայելկան արտադրության ԱԹՍ-ներ։

Իսրայելի կողմից ադրբեջանական բանակին զենքի վաճառքի պատճառով այդ երկրում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը հետ է կանչվել խորհրդակցությունների, նույն պատճառով Իսրայլեի հայ համայնքը զանգվածային մի քանի բողոքի ակցիա է իրականացրել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։