26 հոկտեմբերի 2020 - 22:12 AMT
ՊՆ․ Հակառակորդին հաջողվել է գրավել Ղուբաթլուն

Հոկտեմբերի 25-ի ուշ երեկոյան մարտերի ընթացքում հակառակորդին հաջողվել է գրավել Ղուբաթլուն ու որոշ ուղղություններով առաջ գալ, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշել է, որ հոկտեմբերի 27-ին հայկական կողմն ինտերակտիվ քարտեզ կներկայացնի, որն իրավիճակն ավելի հստակ կցուցադրի։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։