26 հոկտեմբերի 2020 - 23:20 AMT
Պողոսյան․ Եվս 2 ԱԹՍ ենք խոցել

Պաշտպանության բանակն ադրբեջանական ևս 2 անօդաչու թռչող սարք է խեցել, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Թշնամական երկու անհյուրընկալ ԱԹՍ քիչ առաջ ցած ընկան»,-գրել է նա։

Հոկտեմբերի 26-ի կեսօրին Արցախի պաշտպանության բանակը խոցել է նաև հակառակորդի՝ հարվածային-հետախուզական IAI Harop իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարք։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։