27 հոկտեմբերի 2020 - 12:22 AMT
ՀՀ-ն վարկային համաձայնագրով լրացուցիչ 17 մլն եվրո կներգրավի

Ազգային ժողովը քննարկել է ՀՀ և Վերակառուցման և զարգացման բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագիրը, ըստ որի նախատեսվում է լրացուցիչ 17 մլն եվրո ներգրավել:

ՀՀ և բանկի միջև 2020-ի ապրիլի 21-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը ներկայացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը, գրում է Aysor.am-ը։

Նախատեսվում է շարունակել Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող 2 ծրագիրը, որոնք ուղղված էին համայնքներում սոցիալական նշանակության ենթակառուցվածքների զարգացմանը:

Մինչ օրս իրականացված վերջին ծրագրի արժեքը 30 մլն դոլար էր: Իրականացված ծրագրի շրջանակում վերակառուցվել են մանկապարտեզներ, դպրոցներ, ինչպես նաև առողջապահական հաստատություներ: Բացի այդ՝ գույքով են ապահովվել որոշ մանկապարտեզներ և դպրոցներ: