Հոկտեմբերի 27-ի դրությամբ հոսպիտալացման իր հերթին է սպասում կորոնավիրուսով վարակված 447 պացիենտ: Միևնույն ժամանակ, ազատ մահճակալների թիվը 374 է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արյվածքաբանական կենտրոնի ղեկավար Գևորգ Սիմոնյանը` նշելով, որ ստացիոնար բուժօգնություն է ստանում 2401 քաղաքացի։
Ըստ առողջապահության նախարարության՝ խոսքը միայն կորոնավիրուսով վարակված պացիենտներին սպասարկող հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում առկա տեղերի մասին է։
Ավելի վաղ Առողջապահության նախարարությունն ահազանգել էր, որ համակարգի գերծանրաբեռնվածության պատճառով ինչ-որ պահի մարտի դաշտում վիրավորվածները կարող են մնալ առանց բուժօգնության:
Հայաստանում հոկտեմբերի 26-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 78,810-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 973-ով (նախորդ օրը՝ հոկտեմբերի 25-ը, կիրակի էր և կորոնավիրուսի ախտորոշման լաբորատորիաների մի մասը չի աշխատել): Փաստացի բուժվում է 26,113 մարդ։
Պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։