21 փետրվարի 2009 - 15:02 AMT
Հայաստանին սատարող իսրայելցի պատգամավորները վերընտրվել են Քնեսեթի կազմում
Հայաստանին սատարող 17-րդ Քնեսեթի պատգամավորները վերնընտրվել են: Նրանց թվում են Իսրայել-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի համանախագահ Զեեւ Էլկինը Բենյամին Նեթանյահուի կուսակցությունից եւ ձախ կուսակցության ղեկավար Մերեց Հաիմ Օրոնը: Էլկինը Քնեսեթի նախկին կազմում ներկայացնում էր Ցիպի Լիվնիի «Քադիմա» կուսակցությունը, սակայն դուրս եկավ կուսակցությունից, երբ «Քադիման» սկսեց սատարել Պաղեստինին:
Հաիմ Օրոնը 2008թ. Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագիծ ներկայացրեց, որը, սակայն, տապալվեց «Քադիմա» իշխող կուսակցության ջանքերով, գրում է Armenian Reporter-ը:
Քնեսեթ չանցավ Իոսիֆ Շագալը, որը առաջ է տանում Ադրբեջանի շահերը: