21 փետրվարի 2009 - 15:19 AMT
Ռուբեն Սաֆրաստյան. Ռուսաստանն ու Թուրքիան շարունակում են մրցակիցներ մնալ Կովկասում
«Ներկա իրողություններն ուղղակի թույլ չեն տալիս Թուրքիային ու Ռուսաստանին ռազմավարական գործընկերներ դառնալ: Լեռնային Ղարաբաղի հարցում Մոսկվայի ու Անկարայի շահերը ոչ թե համընկնում են, այլ հակադրվում են»,-Երեւանում լրագրողներին հայտարարել է ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը:

«Ռուս-թուրքական հարաբերություններն իրոք լավ են զարգանում, սակայն Մոսկվան ու Անկարան հազիվ թե երբեւէ կարողանան ռազմավարական գործընկերներ դառնալ«,-ասել է Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, հատկապես ակտիվ է համագործակցությունը առեւտրատնտեսական ոլորտում: «Վերջին մի քանի տարում այդ ոլորտում աննախադեպ աճ է գրանցվել: Արդեն քննարկվում է Թուրքիայում Ռուսաստանի մասնակցությամբ ԱԷԿ-ի կառուցման հնարավորությունը: Ակնհայտ է, որ Ռուսաստանն ու Թուրքիան ձգտում են տարածաշրջանում միասին գործել»-նշել է հայ արեւելագետը: Սակայն, ըստ Ռ.Սաֆրաստյանի, Մոսկվան ու Անկարան շարունակում են մրցակիցներ մնալ Կովկասում: