21 փետրվարի 2009 - 15:30 AMT
Դեսպան Շարլ Ազնավուրը մտադիր չէ հեռանալ բեմից
Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շարլ Ազնավուրը մտադիր չէ հեռանալ բեմից` ստանձնելով Շվեյցարիայում Հայաստանի դեսպանի պաշտոնը: «Ժամանակին ես մինչեւ 130 գալա-համերգներ էի տալիս: Հիմա 50-60 եմ տալիս: Ժամանակ դիվանագիտական գործունեության համար կա, իսկ գրել կարելի է նաեւ Ժնեւմ` դեսպանատանը»,-ասել է Ազնավուրը, գրում է «Վզգլյադ» թերթը:
Շարլ Ազնավուրն ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Շվեյցարիայում Հայաստանի դեսպան դառնալու առաջարկը: «Սկզբից ես կասկածեցի, քանի որ դա ծանր աշխատանք է: Սակայն հետո մտածեցի` ինչը կարեւոր է Հայաստանի համար, պետք է կարեւոր լինի մեզ բոլորիս համար: Եվ ես ընդունեցի առաջարկը ուրախությամբ, գոհունակությամբ եւ խորին հարգանքով»,-ասել է Ազնավուրը: