28 հոկտեմբերի 2020 - 13:10 AMT
Չեխիայի հայերը 3-րդ բողոքի ակցիա են արել DANA հրետանի արտադրող ընկերության մոտ

Չեխիայի հայ երիտասարդական միությունը 3-րդ բողոքի ակցիան է իրականացրել DANA հրետանային ինքնագնաց կայանքներ արտադրող «Չեխոսլովակ գրուպ» ընկերության դիմաց, գրում է Aysor.am-ը։

Արդբեջանն Արցախի դեմ ռազմական գործողություններում ակտիվորեն կիրառում է DANA հրետանային կայանքները։

«Մենք լուռ էինք, իսկ արյունոտ հագուստն ու փողերը խոսում էին մեր փոխարեն՝ «Հայկական արյունը ձեր ձեռքերին է», «Ո՞վ է պատասխանտվություն կրում Արբեջանում գտնվող DANA-ների համար» գրառումների ուղեկցությամբ։ Մենք միասին ենք այս պայքարում և չենք նահանջի», - ասել են ակիցայի մասնակիցները։

Չեխիայի հայկական համայնքը տարբեր միջոցներով է բարձրաձայնում Արցախի և Հայաստանի իրավիճակի մասին՝ կազմակերպելով ստորագրահավաքներ, լուռ ակցիաներ և դրամահավաքներ։ Ավելի վաղ Չեխիայի հայերը նաև ի պաշտպանություն Արցախի ստորագրահավաք են անցկացրել և դիմել խորհրդարան։