28 հոկտեմբերի 2020 - 14:26 AMT
ՊՆ․ Բարդային հարվածելու հայտարարությունը կեղծ է

Ադրբեջանի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի զինված ուժերը «Սմերչով» հարվածել են Բարդա քաղաքին, անհիմն և կեղծ է, հաղորդում է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հոկտեմբերի 27-ին ևս ադրբեջանական կողմը հայտարարել էր, իբրև Բարդայի ուղղությամբ հարված է եղել, ՊՆ-ից կրկին հերքել էին՝ նշելով, որ Հայաստանի զինված ուժերն ու Արցախի պաշտպանության բանակը որևէ հրթիռ չեն արձակել Բարդա շրջանի ուղղությամբ:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։