28 հոկտեմբերի 2020 - 14:50 AMT
Թշնամին թիրախավորել է Ստեփանակերտի ծննդատունը

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են:

Ըստ ԱՀ ԱԻՊԾ-ի՝ թշնամին հրետակոծում է մայրաքաղաքը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքից: Տուժածների և վնասների մասին տեղեկությունը ճշտվում է։

Ստեփանակերտում օդային տագնապ է։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։