28 հոկտեմբերի 2020 - 16:05 AMT
Հակառակորդն ընդհանուր 223 ԱԹՍ է կորցրել, 6749 զոհ ունի

Հոկտեմբերի 28-ի վերջին տվյալների համաձայն՝ հակառակորդը կորցրել է 223 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 618 զրահատեխնիկա, 6 ՏՕՍ:

Հայկական միասնական տեղեկատվական հարթակի փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմն ունի 6749 սպանված։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։