21 փետրվարի 2009 - 15:50 AMT
Փետրվարի 26-ին Աբդուլ Քերիմի նվագախումբը հանդես կգա Մադրիդի Ազգային համերգասրահում
Փետրվարի 26-ին CAKO` Սալեմ Աբդուլ Քերիմի նվագախումբը հանդես կգա Մադրիդի Ազգային համերգասրահում: CAKO հավաքական նվագախումբը կոմպոզիտոր եւ ուդի նվիրյալ Աբդուլ Քերիմի ղեկավարությամբ կկատարի «Քաթար» սիմֆոնիան, որը նա նվիրել է Քաթարի պատմությանը: Ըստ Մադրիդում նվագախմբի մենեջեր Նիկա Բաբայանի, նվագախումբը կազմված է 140 երաժիշտներից, հիմնականում հայազգի, որոնք համատեղության կարգով ելույթ են ունենում նաեւ տարբեր հայկական նվագախմբերում:
Աբդուլ Սալեմ Քերիմը ծնվել է Իրաքում եւ ուդի վրա նվագող ժամանակակից ամենաճանաչված երաժիշտն է: «Քաթար» սիմֆոնիան Աբդուլ Քերիմը ստեղծել է Քաթարի հիմնադրամի պատվերով: Այնտեղ առաջին անգամ համատեղվել են արեւելյան մեղեդիները եւ արեւմտյան երաժշտության կառուցվածքը: