21 փետրվարի 2009 - 16:01 AMT
Արամ Առաջին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, եւ մենք պահանջում ենք, որպեսզի Թուրքիան ճանաչի այն
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հանդիպել է սպանութայն զոհ դարձած հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի այրի Ռաքել Դինքի հետ: Հանդիպմանը Ռաքել Դինքը պատմել է Վեհափառ հայրապետին Դինքի մարդասպանների հանդեպ դատավարության եւ ստացվող սպառնալիքների մասին: «Հրանտ Դինքը պահանջում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, եւ մենք պահանջում ենք, որպեսզի Թուրքիան ճանաչի դա»-ասել է Արամ Առաջինը:

Ռաքել Դինքը այցելել է նաեւ Հայոց ցեղասպանության 1,5 նահատակների հիշատակին կառուցած մատուռն Անթիլյասում:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը գտնվում է Անթիլիասում` Լիբանան: