29 հոկտեմբերի 2020 - 15:26 AMT
ԱՀ ԱԻՊԾ. Արցախի բնակավայրերի վրա անթույլատրելի զինատեսակ է կիրառվում

Ադրբեջանը շարունակում է ոտնահարել միջազգային բոլոր կոնվենցիաները և խաղաղ բնակչության ու Արցախի բնակավայրերի վրա կիրառել անթույլատրելի զինատեսակներ, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Նշվում է, որ թշնամու արձակած հրթիռների նշանակետում դարձյալ հայտնվել է Շուշին։ Այս անգամ Սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու դիմահայաց շենքն է վնասվել։ Հրթիռն ընկել է քաղաքի կենտրոնական ճանապարհի մեջտեղում։

Կան տուժածներ և նյութական մեծ չափի վնասներ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։