29 հոկտեմբերի 2020 - 19:04 AMT
Ուրուգվայի նախկին նախագահները ԼՂ-ում կրակի դադարեցման կոչ են արել. Համերաշխ են հայերի հետ

Ուրուգվայի 4 նախկին նախագահ հայտարարել են Հայաստանի հետ «պատմական համերաշխության» մասին ու կոչ արել անհապաղ դադարեցնել կրակը ԼՂ հակամարտության գոտում և վերսկսել բանակցությունները՝ հակամարտության վերջնական կարգավորման համար, փոխանցում է արգենտինական InfoBae-ն։

Հայտարարությունը ստորագրել են Խուլիո Մարիա Սանգինետին (1985-1990, 1995-2000), Լուիս Ալբերտո Լակալյե Հերերան (1990-1995), Տաբարե Վասկեսը (2005-2010, 2015-2020) և Խոսե Մուխիկան (2010-2015):

Հրապարակման մեջ նշվում է, որ Ուրուգվայի ներկայիս նախագահ Լուիս Լակալ Պոուն 2019-ին, երբ դեռ Սենատի անդամ էր, հանդիպել է Արցախի արտաքին գործերի նախարար Մայիս Մայիլյանին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։