29 հոկտեմբերի 2020 - 19:41 AMT
Դեսպանություն․ Նիդերլանդներում հայերի նկատմամբ հնարավոր են ոտնձգություններ

Նիդերլանդներում ՀՀ դեսպանությանը հայտարարել է, որ տեղեկություններ է ստանում Նիդրելանդներում հայերի նկատմամբ հնարավոր ոտնձգությունների վերաբերյալ։

Ըստ այդմ, դիմել է այնտեղ բնակվող հայերին և խնդրել ցուցաբերել սառնասրտություն, չտրվել սադրանքների, որևիցե միջադեպի դեպքում անմիջապես տեղեկացնել ոստիկանությանը։

Աշխարհի տարբեր երկրներում թուրք-ադրբեջանական խմբերը սադրում են հայկական համայնքների ներկայացուցիչներին, սպառնում նրանց։ Ֆրանսիայի մի քանի քաղաքում թուրքերը հայերի որս էին հայտարարել, կա ավելի քան 10 վիրավոր։ Ամերիկյան Ֆրեզնոյում խաղաղ ցույցի ժամանակ երեք հայ է դանակահարվել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։