30 հոկտեմբերի 2020 - 11:10 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 2398 նոր դեպք կա և 32 մահ

Հայաստանում հոկտեմբերի 29-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 87,432-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 2398-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Մահվան ևս 32 դեպք կա, 28-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1300 դեպք կա, այլ պատճառով՝ 358:

Ապաքինվել է ևս 1059 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 54,316 է, փաստացի բուժվողներինը՝ 31,458 է։

Մեկ օրում թեստավորվել է 4936 մարդ։ Ընդհանուր առմամբ 397,596 թեստ է արվել։

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։