30 հոկտեմբերի 2020 - 13:05 AMT
Կատալոնական Ամպոստան ճանաչել է Արցախի անկախությունը

Կատալոնական Ամպոստա քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը, տեղեկացնում է Իսպանիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։

Քաղաքը նաև դատապարտել է թուրք-ադրբեջանական ագրեսիան։

Ավելի վաղ Արցախի անկախությունը ճանաչել էին Իտալիայի Պալերմո, Միլան և Չերքիարա դի Կալաբրիա քաղաքները։ Աշխարհի մի շարք քաղաքներ և նահանգնել ճանաչել են Արցախի անկախությունը։ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունն Արցախի անկախությունը ճանաչելու բանաձև է ներկայացրել Ներկայացուցիչների պալատ։ ԱՄՆ 8 նահանգ դեռևս մինչ պատերազմը ճանաչել էր Արցախի անկախությունը:

Ադրբեջանը և Հայաստանը հոկտեմբերի 25-ին երրորդ անգամ և արդեն պաշտոնական ԱՄՆ-ի միջնորդությամբ մարդասիրական հրադադարի մասին պայմանավորվածություն էին ձեռք բերել: Այն, ինչպես և Մոսկվայի ու Փարիզի միջնորդույթամբ ձեռք բերված նախորդ երկու պայմանավորվածությունը, խախտել էր ադրբեջանական կողմը։