30 հոկտեմբերի 2020 - 15:36 AMT
Պայթյուն՝ Սպիտակի ԲԿ-ում. Նախնական տեղեկությունով՝ թթվածնային համակարգ է պայթել

Սպիտակի բժշկական կենտրոնում պայթյուն է որոտացել, նախնական տեղեկություններով` թթվածնի մատակարարման համակարգ է պայթել, հայտնել է առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Նա նշել է, որ դեպքի մանրամասները պարզվում են և ավելի ուշ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: