30 հոկտեմբերի 2020 - 17:10 AMT
6․6 մագնիտուդով երկրաշարժ՝ թուրքական Իզմիրում

6․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Իզմիր քաղաքում։ Էպիկենտրոնը գտնվել է Իզմիր նահանգի Սեֆերլիխիսար քաղաքի շրջանում, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների և տարերային աղետների գործակալությունը (AFAD)։

Իզմիրի քաղաքապետի գլխավոր քարտուղար Բուղրա Գյոկչեն ասել է, որ երկրաշարժի հետևանքով զգալի փլուզումներ կան Թուրքիայի արևմուտքում, իսկ քաղաքում մի քանի շենք է փլուզվել,գրում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ թուրքական ԶԼՄ-ների և ականատեսների, երկրաշարժը զգացվել է երկրի արևմտյան հատվածի տարբեր գավառներում և Ստամբուլում։ Տուժածների մասին տեղեկություն դեռևս չկա:

6․6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել նաև Հունաստանում, որի օջախը եղել է Սամոսից 24 կմ հեռավորության վրա։ Ցնցումները զգացվել են նաև Աթենքում։