90 տարեկանում մահացել է շոտլանդացի օսկարակիր դերասան Շոն Քոններին, փոխանցում է ՌԲԿ-ն։
Քոններին մահացել է հոկտեմբերի 31-ի գիշերը՝ Բահամյան կղզներում։
Նա հատկապես հայտնի է որպես Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմաշարի առաջին դերասան, սակայն խաղացել է 70-ից ավելի ֆիլմում։ Նրա մասնակցությամբ ֆիլմերից են «Ռոբին Հուդը գողերի արքայազն», «Հավերժ ադամանդներ», «Մարնի» և այլն։
Շոն Քոններին ծնվել է 1930 թվականի օգոստոսի 25-ին Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում:
Քոններին «Օսկար» մրցանակ ունի երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում` 1988 թվականին «Անձեռմխելիները» ֆիլմում խաղացած դերի համար։ Նա 3 անգամ «Ոսկե գլոբուսի» է արժանացել, երկու անգամ՝ BAFTA-ի։