31 հոկտեմբերի 2020 - 22:35 AMT
ՊԲ-ն Ստեփանակերտում հերթական ԱԹՍ-ն է խոցել

Հոկտեմբերի 31-ի ուշ երեկոյան պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ուժերը Ստեփանակերտի երկնքում ոչնչացրել են հակառակորդի հերթական հարվածային անօդաչուն, հայտարարել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Ադրբեջանական կողմն Արցախի դեմ սանձազերծված պատերազմում ակտիվորեն կիրառում է ԱԹՍ-ներ, դրանք հիմնականում թուրքական ու իսրայելական արտադրության են։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։