31 հոկտեմբերի 2020 - 22:34 AMT
ՊՆ․ Հարավում դիրքեր ենք հետ բերել, Մարտունիում հակառակորդը որոշ առաջխաղացում ունի

Հոկտեմբերի 31-ի ամբողջ օրը վաղ առավոտից ադրեջանական զինուժն ու ահաբեկիչները շարունակել են մարտերը ոչ մեծ ինտենսիվությամբ, որոշ առանձին ուղղություններում հարձակողական գործողություններ ընթացել, հայտարարել է պաշտպանության նախարարույթան ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ կենտրոնում մեկ-երկու դիրքի վրա ուղղել են մեծաքանակ հարձակողական ուժեր, օգտագործելով հրետանի և միաժամանակ հրետակոծելով Մարտունին, ռազմաճակատի այդ հատվածում ադրբեջանական ուժերը որոշակի առաջխաղացում են ունեցել։

ՊՆ ներկայացուցիչը նշել է նաև, որ հարավում և հարավ-արևելքում հայկական զինված ուժերը կարողացել են հետ վերցնել որոշ դիրքեր՝ ապահովելով առաջխաղացում։

Անդրադառնալով հրադադարի պայմանավորվածություններին ու ադրբեջանական կողմից դրանք խախտելուն՝ Հովհաննիսյանը նշել է, որ անկախ բանակցութուններից, մինչև վերիֆիկացիայի հստակ մեխանիզմներ չլինեն, լիրաժեք հրադադր լինել չի կարող։

«Մեր զինված ուժերը պատրաստ են և մշակում են համապաասխան հարցադրումներ ու առաջարկներ՝ վերիֆիկացիայի մեխանիզմների վերաբերյալ»,-նշել է նա։

Հովհաննիսյանը նշել է նաև, որ ադրբեջանական կողմն Արցախի խաղաղ բնակչությանը գերճշգրիտ զինատեսակներով է թիրախավորում, դրան հակառակ՝ հայկական կողմը որևէ հատուկ նպատակ չունի թիրախավորելու խաղաղ բնակչությանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։