2 նոյեմբերի 2020 - 12:34 AMT
ՊԲ. Ադրբեջանը փորձել է զինտեխնիկա մոտեցնել հարավ-արևելքում, բայց չի հաջողել

Նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերվա ընթացքում Արցախի ռազմաճակատում տարբեր ինտենսիվությամբ ընթացել են մարտական գործողություններ: Այս մասին հայտնում է Արցախի Պաշտպանության բանակը` նշելով, որ վերահսկում է օպերատիվ-մարտավարական իրադրությունը։

Հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը փորձել է առաջնագծին մոտեցնել զրահատեխնիկա: Բանակի ստորաբաժանումները խոցել են թշնամական 1 տանկ, իսկ մնացածները հետ են քաշվել:

Որոշ ուղղություններում ծավալվող թշնամական շարասյուները հայտնաբերվել և ոչնչացվել են բանակի ստորաբաժանումների կողմից: Հակառակորդը շարունակել է նաև հրթիռահրետանային հարվածներ հասցնել խաղաղ բնակավայրերին: