Արցախցի կանայք ու երեխաները հավաքվել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց, նրանք ցանկանում են հանդիպում դեսպանի հետ և պահանջում Արցախի ճանաչում:
Խաղաղ ակցիայի մասնակիցները թղթից պատրաստված ինքնաթիռներ են նետել դեպի դեսպանություն, փոխանցում է Panorama.am-ը:
Ցուցարարները հայտնել են, որ 10 օրից ավելի է իրենց առձեռն փոխանցած, նաև էլեկտրոնային հասեցով ուղարկված նամակներին պատասխան չկա:
Դրանից հետո ակցիայից մասնակիցներից մի քանիսը դեսպանություն են մտել՝ հանդիպման, սակայն նրանց հայտնել են, որ դեսպան Լին Թրեյսին տեղում չէ:
«Մնում ենք այստեղ այնքան, մինչ կունենաք հստակ ժամ, օր, որ ընդունելու է մեզ: Մենք պահանջել ենք այսօր»,- նշել է ցուցարարներից մեկը։
Ավելի վաղ արցախցի կանայք բողոքի խաղաղ ակցիաներ էին իրականացրել նաև ՄԱԿ-ի, Եվրամիության երևանյան գրասենյակների առաջ։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։