3 նոյեմբերի 2020 - 10:59 AMT
4 զինծառայող թշնամու թիկունք է ներթափանցել ու ոչնչացրել ականանետային ամբողջ դասակը

Արցախի հարավային ուղղությամբ պաշտպանության բանակի 4 զինծառայող Արամ Հայկի Զոհրաբյանը, Նվեր Սամվելի Ավանեսյանը, Արթուր Իսակի Սարկիսյանը և Արայիկ Կամոյի Հարությունյանը, ներթափանցել են թշնամական ուժերի թիկունք, ոչնչացրել հայկական կողմի ուղղությամբ աշխատող ականանետային դասակի ամբողջ անձնակազմին` առգրավելով կարևոր փաստաթղթեր ու սպառազինություն, և բարեհաջող հետ վերադարձել:

Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ բարոյամարտական բարձր հատկանիշներ դրսևորելու, անձնական խիզախության ու մարտական բարդ առաջադրանքը անթերի իրականացնելու համար զինծառայողները ներկայացվել են պետական բարձր պարգևների:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։