3 նոյեմբերի 2020 - 12:53 AMT
Փաշինյան․ Կիսում եմ Ավստրիայի ժողովրդի ցավը, ձեզ հետ ենք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադադրձել է Վիեննայում նոյեմբերի 3-ին իրականացված ահաբեկչությանն ու հայտարարել, որ կիսում է Ավստրիայի ժողովրդի ցավը։

«Մեր աղոթքներն Ավստրիայի ժողովրդի հետ են։ Լեռնային Ղարաբաղը պայքարում է ադրբեջանա-թուրքական ահաբեկչական տանդեմի դեմ մեկ ամսից ավելի։ Ես կիսում եմ Ավստրիայի ժողովրդի ցավը, մաղթում զոհերի ընտանիքներին համբերություն և վիրավորներին շուտ ապաքինում», - գրել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ սկսվել է համաշխարհային հիբրիդային պատերազմ, և «որքան աշխարհը շարունակի այն չնկատելու տալ, այն առավել նկատելի կդառնա»:

«Այդ պատերազմը հավասարապես ուղղված է քրիստոնյաների, մուսուլմանների, հուդայականների դեմ։ Լեռնային Ղարաբաղը, ի դեպ, այդ պատերազմի հակաահաբեկչական առաջնագիծն է և առանց չափազանցության՝ այստեղ որոշվում է նաև քաղաքակրթության ճակատագիրը»,- գրել է Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում։

Նոյեմբերի 3-ին Ավստրիայի մայրաքաղաքում մի քանի վայրում ահաբեկչական հարձակումներ են եղել, 3 զոհ կաու մոտ 15 վիրավոր։ Հայտնի է, որ ահաբեկիչներից մեկը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համակիր է, մյուսներն իսլամիստներ են, նրանք բոլորը լավ զինված են։

Ավտրիայի ներքին գործերի նախարարությունից հորդորել են Վիեննայի բնակիչներին տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում։