3 նոյեմբերի 2020 - 13:00 AMT
ՊՆ․ Մարտերն ԱՀ արևելքում շարունակվում են, հակառակորդը լուրջ կորուստներ ունի

Նոյեմբերի 3-ի կեսօրի դրությամբ մարտերն Արցախի արևելյան հատվածում շարունակվում են, ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հակառակորդի զորքերը լուրջ կորուստներ են կրում։ Փառք մեր բանակին», - նշել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։