3 նոյեմբերի 2020 - 15:04 AMT
Հակառակորդի ջարդը՝ հայկական անտառներում ու ձորերում (Ֆոտո)

Հարավ-արևելյան ճակատային գծում (Շեխեր-Կարմիր Շուկա-Թաղավարդ բնագիծ) վերջին օրերին տեղի ունեցած և նոյեմբերի 3-ին շարունակվող մարտական գործողությունների արդյունքում Պաշտպանության բանակի ուժերն ու կամավորականները հակառակորդի համար ջարդ են կազմակերպել հայոց անտառներում ու ձորերում: Այս մասին հայտնում է ՊԲ-ն՝ այդ ջարդն անվանելով «դժոխք»։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Թշնամական ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության ստորաբաժանումները շարունակում են կրել մարդկային ու ռազմատեխնիկական կորուստներ:

«Թշնամական ուժերի տեղաբաշխման շրջաններում ներկա դրությամբ շարունակվում են լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ: