3 նոյեմբերի 2020 - 17:14 AMT
Արշակյան․ Կիբեռանվտանգության կենտրոն կստեղծվի

Հայաստանը համաշխարհային բանկի հետ ծրագրի շրջանակում կիբեռանվտանգության կենտրոնի ստեղծման ծրագիր ունի, խորհրդարանում 2021-ի բյուջեի քննարկման ժամանակ նշեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Այդ մասով արդեն իսկ 2 բան ենք արել: Առաջինը՝ կառավարության և կրիտիկական ենթակառուցվածքների համար բարձր մակարդակի ստանդարտների մասով արդեն իսկ շրջանառել ենք կառավարության որոշման նախագիծ, որտեղ հստակեցված են, թե ինչին պետք է համապատասխանեն ենթակառուցվածներն ու չհամապատասխանելու դեպքում ինչ մեխանիզմներ պետք է գործեն: Սա արդեն պատրաստ է և կառավարության կողմից առաջիկայում կընդունվի»,- հայտարարել է նախարարը:

Արշակյանը նշել է՝ երկրորդ ծրագրով նախատեսվում է հետևել, որ «բարձր մակարդակով գիտելիքներն ու խորհրդատվությունն ունենանք»:

2019-ի դեկտեմբերին Արշակյանը հայտարարել էր, որ Համաշխարհային բանկի հետ իրականացվող պետություն-մասնավոր համագործակցության ծրագրերի շրջանակում ներառված է նաև Կիբերանվտանգության կենտրոնի ստեղծումը՝ մոտ 2․5 մլրդ դրամ ներդրումով: