4 նոյեմբերի 2020 - 10:10 AMT
Իտալիայի Լոմբարդիա ռեգիոնը ճանաչել է Արցախի անկախությունը

Իտալիայի Լոմբարդիա տարածաշրջանը ճանաչել է Արցախի անկախությունը, տեղեկացնում է այդ երկրում ՀՀ դեսպանությունը:

«Լոմբարդիան Իտալիայի առաջին ռեգիոնն է, որ ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը։

Շնորհակալություն, Լոմբարդիա, միշտ առաջամարտիկ, միշտ ուժեղ, միշտ հավատարիմ համընդհանուր արժեքներին»,- ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչել էի Իտալիայի Պալերմո, Միլան, Չերքիարա դի Կալաբրիա քաղաքները։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։