4 նոյեմբերի 2020 - 10:38 AMT
Բաքվի «հանճարեղ» ստերի շարքից հերթական տեսանյութն է հրապարակվել

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել Ադրբեջանի զավեշտի հասնող քարոզչական կեղծիքների մասին։

«Բաքվի «հանճարեղ» ստերի շարքը»,-գրել է նա։

Պաշտոնական Բաքուն, փորձելով ժխտել այն փաստը, որ ադրբեջանցիների կողմից վարձկան ահաբեկիչներ են կռվում, վարձկաններ վարժեցնելու անհեթեթ հիմնավորմամբ քրեական գործ է հարուցել Հայաստանում գործող «Ողջ մնալու արվեստը» ՀԿ դեմ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։