Հայաստանում նոյեմբերի 4-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել էեն 97,150-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 2374-ով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Մահվան ևս 41 դեպք կա, 35-ը՝ կորոնավիրուսից, 6-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1448 դեպք կա, այլ պատճառով՝ 389:
Ապաքինվել է ևս 1212 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը 58,811 է, փաստացի բուժվողներինը՝ 36,502-ը։
Մեկ օրում թեստավորվել է 4565 մարդ։ Ընդհանուր առմամբ 418,080 թեստ է արվել։
Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։