4 նոյեմբերի 2020 - 19:37 AMT
Ստեփանակերտը 120 մմ ականանետով հրետակոծվել է, վիրավոր կա

Թշնամին դարձյալ հրետակոծել է Ստեփանակերտը։ Նախնական տվյալներով քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ վիրավոր, տեղեկացնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Նշվում է, որ քաղաքացիական ենթակառուցվածքներն ու հանրային նշանակության օբյեկտները մնում են թշնամու նշանակետում։

Քիչ առաջ Ստեփանակերտում հնչել է օդային տագնապի ազդանշանը, որի ընթացքում 120 մմ ականանետի մի քանի հարված է հասցվել մայրաքաղաքի բնակելի թաղամասերին։

Քաղաքում բազմաթիվ ավերածություններ կան։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Photo. David Ghaghramanyan