4 նոյեմբերի 2020 - 19:42 AMT
Շուշիի հրթիռակոծության հետևանքները (Ֆոտո)

Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը, ներառյալ Շուշին: Արցախի տեղեկատվական շտաբը լուսանկարներ է հրապարակել` ներկայացնելով Շուշիի՝ նոյեմբերի 4-ի հրթիռակոծության հետևանքները։

Ավելի վաղ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտարարել էր, որ գիշերը բավականին թեժ է եղել Շուշիում, և քաղաքացիական օբյեկտներն ինտենսիվ կերպով թիրախավորվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից, ինչի հետևանքով առկա են վիրավորներ և քաղաքացիական օբյեկտների բավականին մեծ ծավալի ավերածություններ։

Photo. David Ghaghramanyan