5 նոյեմբերի 2020 - 10:53 AMT
ՏԿԵՆ․ Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 10։00-ից մինչև 13։00-ն‚ Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է։ Դա պայմանավորված է Դիլիջանի կողմից էլեկտրական մալուխների վերականգնման աշխատանքներով, տեղեկացնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Վարորդներին հորդորում են լինել զգոն և պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։