5 նոյեմբերի 2020 - 13:26 AMT
Էջմիածնում էլեկտրաշչակներ են փորձարկելու

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 16։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում, Էջմիածնում իրականացվելու են էլեկտրաշչակների փորձարկման աշխատանքներ, տեղեկացնում է քաղաքապետարանը։

«Խնդրում ենք չանհանգստանալ։ Նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։