5 նոյեմբերի 2020 - 14:51 AMT
ՌԴ-ից Երևան մարդասիրական օգնության նոր խմբաքանակ է ուղարկվել

Ռուսաստանից արցախցիների համար մարդասիրական օգնության նոր խմբաքանակ է ուղարկվել Երևան։

50 տոննա կշռող մարդասիրական բեռը ներառում է դեղորայք, բժշկական սարքավորումներ, մանկական հագուստ, ինչպես նաև առաջին անհրաժեշտության տարբեր իրեր, տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։

Օգնությունը հավաքել են Ռուսաստանի հայերը։

Վերջին 5 շաբաթում հարյուրավոր տոննա հումանիտար օգնություն է ուղարկվել ՌԴ-ից Հայաստան։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։